Երևանում կկայանա Կանանց միջազգային օրվան նվիրված բոուլինգի առաջնություն

Երևանում կկայանա Կանանց միջազգային օրվան նվիրված բոուլինգի առաջնություն

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին Երևանում` «Play City» զվարճանքի կենտրոնում, կկայանա «Սպորտ հանուն հավասար հնարավորությունների» բոուլինգի առաջնություն, որի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ» և «Արևելք առաքելություն» հասարակական կազմակերպությունները` Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Առաջնությունը նպատակ ունի գրավել հասարակայնության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ և նվիրված կլինի Կանանց միջազգային օրվան: Առաջնությանը կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, ինչպես նաև այլ մասնագիտության տեր մարդիկ, PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Հույսի կամուրջ» կազմակերպությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---