Փորձագետ. Մերձավոր Արևելքի իրադարձությունները ղարաբաղյան հիմնահարցը մղեցին երկրորդ պլան

PanARMENIAN.Net - Թունիսի, Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի վերջին դեպքերն ազդելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը, Հարավային Սուդանի հանրաքվեն, Թունիսում, Եգիպտոսում իշխանափոխությունը, լարված իրավիճակը Եմենում, Բահրեյնում, Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը ֆոնային իրադարձություններ են, որոնք անուղղակիորեն ազդում են ղարաբաղյան գործընթացի տրամաբանության վրա: Ինչպես նշել է Բեքարյանը, այդ գործընթացները շեղում են գերտերություններին` շատ այլ խնդիրներ, այդ թվում ղարաբաղյան հիմնախնդիրը մղելով երկրորդ պլան:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---