Ադրբեջանական իշխանությունների հակաիրանական հիստերիան բխում է իսլամական հեղափոխության առջև ունեցած վախից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունների հակաիրանական հիստերիան բխում է Ադրբեջանում իսլամական հեղափոխության առջև ունեցած վախից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով` Թունիսում և Եգիպտոսում տեղ գտած իրադարձություններն ալիևյան կլանի վախն են առաջ բերել, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում: Նա ավելացրել է նաև, որ Բաքվի դժգոհությունն առաջ է բերում Իրանի կողմից աջակցությունն իսլամիստներին Ադրբեջանում, իսկ հայ-իրանական համագործակցությունն ընդամենը պատրվակ է:

Ինչ վերաբերում է Իրանի և Թուրքիայի փոխհարաբերություններին, ապա, Սարուխանյանի խոսքով, չնայած որոշ ընդհանուր շահերին, նրանք երբեք ռազմավարական դաշնակիցներ չեն դառնա: Նա ավելացրել է նաև, որ ակտիվացած իրանա-թուրքական համագործակցությունը չի անդրադառնա Հայաստանի հանդեպ նրանց քաղաքականության վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---