Թուրքիան արդեն սկսել է «նախապատրաստվել» Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Թուրքիան արդեն սկսել է «նախապատրաստվել» Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին

PanARMENIAN.Net - Թուրքիան Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նոր ճանաչումների կանխման հերթական քարոզարշավն է սկսում: CNN Turk-ի գլխավոր խմբագիր Մեհմետ Ալի Բիրանդն արդեն սկսել է հոդվածների շարքը Ցեղասպանության մասին: «Հայկական ցունամի» տերմինի հեղինակն արդեն որերորդ տարին է, ինչ Թուրքիայի ղեկավարությանը կոչ է անում առաջին քայլը կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին: Հունվարին հրապարակված և Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված հոդվածում Բիրանդը նախազգուշացնում է, որ 2015 թվականը սարերի հետևում չէ, և Թուրքիան պետք է կողմնորոշվի` որքան շուտ, այնքան լավ:

Սակայն Թուրքիան շարժվում է այլ` արդեն փորձված ճանապարհով: Թուրքիայի արտգործնախարարությունը «1915 թվականի իրադարձությունները» վերնագրով զեկույց է նախապատրաստել, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացնի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ «իր տեսակետը»: Թուրքերեն և անգլերեն լեզուներով զեկույցն ուղղվել է միջազգային և հասարակական կազմակերպություններ: Զեկույցը Հայոց ցեղասպանությունը բնութագրում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Սակայն որպեսզի միջազգային հանրության լարվածությունը չնվազի, Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է իր սիրելի հնարքին` մեղքը փնտրել ուրիշի մեջ: Զեկույցում ասվում է, որ 1890-1914 թվականներին Օսմանյան կայսրությունում ավելի քան 40 ապստամբություն է տեղի ունեցել: «Իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը, համագործակցելով ռուսական բանակի հետ, մահմեդականների կոտորած կազմակերպեցին` սպանելով 523 955 թուրք»: Թուրքերը կրկին հայերին մեղադրում են իրենց հանցագործություններում` «մոռանալով», որ կես միլիոն թուրքեր զոհվել են Էնվեր փաշայի անփառունակ Կովկասյան քարոզարշավի ժամանակ, այլ ոչ թե հայերի ձեռքով:

Դատելով զեկույցից` Թուրքիան արդեն սկսել է «նախապատրաստվել» Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակին և մինչև 2015 թվականը նման «զեկույցները» քիչ չեն լինի: Թուրքիայի ԱԳՆ-ում առանձնապես նշվում է, որ զեկույցը պատրաստվել է ի պատասխան հայկական լոբբիին, գրում է թուրքական Star-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---