Հունիսին Ադրբեջան կայցելի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը

Հունիսին Ադրբեջան կայցելի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը նախատեսում է հունիսին այցելել Ադրբեջան:

«Ի սկզբանե այցը նախատեսված էր մարտին, սակայն ամսաթիվը տեղափոխվել է, կապված նրա հետ, որ այն համընկնում է Նովրուզ տոնի հետ».- հաղորդել են հատուկ ներկայացուցչի գրասենյակից:

Ջեյմս Ապպաթուրայը նախատեսում է Վրաստան այցելել մարտի երկրորդ կեսին` Թբիլիսիում մասնակցելու համար ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---