Մոսկվայում նշել են ԼՂԻՄ պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված պատմական որոշման 23-րդ տարեդարձը

Մոսկվայում նշել են ԼՂԻՄ պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված պատմական որոշման 23-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ հանդիսավոր արարողություն նվիրված` 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված պատմական որոշման 23-րդ տարեդարձին: Մասնակիցների թվում էին` ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից, ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Նա նշեց, որ որոշումը պատմական կարեւոր նշանակություն ուներ, քանի որ այդ օրը Ղարաբաղն ի լուր ողջ աշխարհի հայտարարեց սեփական հողում ազատ ապրելու եւ մայր հայրենիքին վերամիավորվելու իր ձգտման մասին, ինչն, ըստ էության, ազդարարեց արդի փուլում ազգային ազատագրական շարժման պաշտոնական սկիզբը: Նշվեց նաեւ, որ հետագա տարիներին` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի Ղարաբաղի բնակչությունը եւ ողջ հայ ժողովուրդը ստիպված են եղել դիմագրավել բազմաթիվ այլ փորձությունների եւ ընդունել իրավական շատ կարեւոր այլ որոշումներ, որոնք կարծես թե ստվերում են թողել վերոհիշյալ պատմական իրադարձության ելակետային նշանակությունը: Սակայն այսօր հարկ է արժանին մատուցել 1988թ.-ի փետրվարի 20-ի պատմական որոշմանը, հատկապես Ադրբեջանի կողմից վարվող ապատեղեկատվական քարոզչության պայմաններում: Որոշումը ծնվել է մարզի ազգաբնակչության եւ հայության միասնական եւ համառ ջանքերի շնորհիվ, ուր արձանագրված է սահմանադրական ճանապարհով ինքնորոշման իրավունքի իրականացման նրանց հայցը` ՙԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին՚: Մինչդեռ այս միանգամայն խաղաղ նախաձեռնությանը Ադրբեջանը արձագանքեց Սումգայիթի ջարդերով, մինչ օրս խուսափելով այդ ոճրագործությանը արժանի գնահատական տալուց: Ներկայիս ինքնիշխան ԼՂՀ-ը իր ողջ էությամբ 88-ի ոգու մարմնավորումն է:

1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշման 23-րդ տարեդարձի առիթով ներկաներին իրենց շնորհավորանքները հղեցին նաեւ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ա.Անդրյանը եւ ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռ.Անանյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---