Կիևում Ադրբեջանի դեսպանատան հակամարտությունների մասին խորհրդաժողովը ձախողվեց

PanARMENIAN.Net - Կիևում փետրվարի 23-ին տեղի է ունեցել գիտագործնական խորհրդաժողով «Տարածաշրջանային հակամարտությունների միջազգային իրավական մեխանիզմներ» թեմայով: Միջոցառման կազմակերպիչը եղել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը: Թեև մասնակիցներին բաժանված ծրագրերում նշվել են Ուկրաինայի ԱԳՆ կից Դիավանագիտական ակադեմիան և Ուկրաինայի ԳԱԱ Վ. Մ. Կորեցկու անվան Պետության և իրավունքի ինստիտուտը, սակայն այդ հաստատություններն իրենց պաշտոնական նամակներում չեն հաստատել մասնակցության մասին տեղեկատվությունը:

Միջոցառման ընթացքում բաժանվել է քարոզչական բնույթի գրականություն, իսկ ելույթ ունեցող ադրբեջանցիները մշտապես ընդգծել են բացառապես Բաքվի պաշտոնական դիրքորոշումը: Նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան մասնակիցների ապատեղեկատվության փորձ, ասել է Analitika.at.ua ղեկավար Մարատ Հակոբյանը:

Միջոցառմանը ներկա չեն եղել Հայաստանի ներկայացուցիչները, թեև ազդարարվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---