Ադրբեջանական ԶՈՒ-ն իր նախահարձակ գործողություններում սկսել է կիրառել խոշոր տրամաչափի միջոցներ

Ադրբեջանական ԶՈՒ-ն իր նախահարձակ գործողություններում սկսել է կիրառել խոշոր տրամաչափի միջոցներ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց: Բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաև «ՈՒՏՅՈՍ» տիպի խոշոր տրամաչափի միջոցներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր հատվածներում ճնշվել է, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---