Ցուցարարներն արգելափակել են Բահրեյնի խորհրդարանի շենքը

PanARMENIAN.Net - Հակակառավարական ցույցերի հարյուրավոր մասնակիցներ շրջափակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող խորհրդարանի շենքը: Այդ ակցիան ընդդիմադիր ուժերի ռազմավարության մաս է քաղաքների առանցքային կետերում ցույցեր անցկացնելու համար:

Նրանց գործողությունների արդյունքում Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) 40 պատգամավորներ, որոնք նշանակվում են թագավորի կողմից, չեն կարողացել հասնել նիստին, և այն չի կայացել:

Բահրեյնի դեպքերին նոր սրություն է հաղորդել աքսորից Ազատության և ժողովրդավարության համար արմատական շարժման առաջնորդ Հասան Մշայմայի ժամանումը:

Ազգային համաձայնության իսլամական հանրության պատգամավորները, որը գլխավոր ընդդիմադիր ուժն է, լքել են խորհրդարանը: Իսլամիստների պաշտոնական ներկայացուցիչ Հալիլ ալ Մարզուկին հայտարարել է, որ թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան, որը պաշտոնից ազատել է 5 նախարարների, «շարունակում է խուսավարել»: «Մեր պահանջն է կառավարության հրաժարականը և ազգային փրկության կառավարության ստեղծումը»,- ասել է նա, հաղորդում է Փրայմ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---