Ոստիկանություն. Հայկական ընդդիմության հանրահավաքին մասնակցել է 9-10 հազար մարդ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 17.30-ի սահմաններում: Մասնակցում էր 9-10 000 մարդ: Հանրահավաքն ավարտվել է ժամը 19.00-ի սահմաներում, ինչից հետո սկսվել է երթ: Հանրահավաքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ու հասարակական կարգը պատշաճ կերպով պահպանվել է ոստիկանության կողմից, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության մի քանի ակտիվիստների, սակայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ նման տեղեկատվությամբ չի տնօրինում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---