Բելգիայի հայ համայնքը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեց

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Բելգիայի հայկական համայնքի կողմից բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող պաստառներ, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: Ցուցարարները Ադրբեջանից պահանջում էին դատապարտել Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների ու գյուղերի ոճիրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---