Իտալիայում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Սումգայիթյան դեպքերի կապակցությամբ փետրվարի 25-ին Հռոմի հայ համայնքի խորհուրդը Մալոյան մշակութային կենտրոնում «Զրույցներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» շարքում կազմակերպել է «Ինչու պատերազմ` հակամարտության ծագման պատճառները, Սումգայիթը, Խոջալուի և Մարաղայի դեպքերը» (Perché la guerra-origini del conflitto, Sumgait, i casi Kojalu e Maraga) դասախոսությունը, որին հաջորդել է ոգեկոչման արարողությունը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն հարող հրապարակում տեղադրված խաչքարի մոտ, որին մասնակցել են ինչպես իտալահայեր, այնպես էլ` մեծ թվով իտալացիներ:

Նույն օրը Սումգայիթյան ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հարցազրույց է տվել Վատիկանի «TELEPACE» հեռուստաալիքին:

Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը Սումգայիթի դեպքերի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Միլանի Հայ տանը և Միլանի մշակույթի տանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---