Երևանը Google maps-ում խմբագրվել է անգլերենով Erivan 7 մարտի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Երևանը Google maps-ում խմբագրվել է անգլերենով Erivan: Այս փոփոխությունը նկատել են մի քանի հայ բլոգերներ և կոչ են անում բոլորին խմբագրել Google քարտեզում Երևանի անունը Yerevan: Ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանի, այս փոփոխությունները պարբերաբար արվում են ադրբեջանցիների կողմից: «Մոդերատորին մեծ քանակությամբ առաջարկություններ են արվում անվանումը փոխելու, խմբագրելու վերաբերյալ։ Կարծում եմ, սա մի քանի օր կտևի և մի քանի առաջարկներից հետո կվերականգնվի Yerevan տարբերակը»,-ասել է նա։ Խմբագրելու համար անհրաժեշտ է սեղմել edit կոճակը և անգլերեն լեզվի դաշտում գրել Yerevan. Մոդերատորը կհաստատի այն ստուգելուց հետո։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |