Ֆուտբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ 2013-ի ընտրական փուլ

Ֆուտբոլի կանանց հավաքականը դուրս է եկել ԵԱ 2013-ի ընտրական փուլ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի կանանց հավաքականը ոչ ոքի է խաղացել Մալթայի հավաքականի հետ և, երկրորդ խմբում զբաղեցնելով առաջին տեղը, ապահովել է մասնակցությունը 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

ԵԱ նախնական փուլի վերջին խաղի առաջին խաղակեսում Վաղարշակ Ասլանյանի սաները զիջել են 0:1 հաշվով, բայց Քրիստինե Մանասարյանը 11-մետրանոցից կարողացել է հավասարեցնել հաշիվը: Իր խմբում Հայաստանի հավաքականը հավաքել է 5 միավոր` հաղթելով Ֆարերյան կղզիների հավաքականին և ոչ ոքի խաղալով Վրաստանի հետ:

Հայաստանի հավաքականը հիմնական փուլում միանալու է ՈՒԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշով 36 թիմերին: Հիմնական փուլի բոլոր մասնակիցները բաժանվելու են 4 խմբերի հնգական թիմերով և երեք խմբերի` 6 թիմերով: 2011-ի սեպտեմբերի 17-ից 2012-ի սեպտեմբերի 19-ը յուրաքանչյուր հավաքական անցկացնելու է մեկական խաղ տանը և արտագնա մեկ հանդիպում խմբում մնացած մրցակիցների հետ:

Խմբերի հաղթողները և թիմերից լավագույններն անմիջապես եզրափակիչ փուլ են դուրս գալու: Մնացած 6 թիմերը, որոնք խմբային փուլում զբաղեցրել են 2-րդ տեղերը, մասնակցելու են որոշիչ խաղերին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---