Երևանում ներկայացվել է «Եվրոպական քաղաքականության իրականացումը Հայաստանում» չորրորդ զեկույցը

Երևանում ներկայացվել է «Եվրոպական քաղաքականության իրականացումը  Հայաստանում» չորրորդ զեկույցը

PanARMENIAN.Net - «Գործընկերութուն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը Երևանում ներկայացրել է «Եվրոպական քաղաքականության իրականացումը Հայաստանում 2010թ.» զեկույցը: Զեկույցում ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կարծիքը երկրում իրականացվող բարեփոխումների մասին, որոնք իրականցվում են Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում:

2010թ. ԵՀՔ իրագործման դիտարկումը անդրադառնում է Հայաստանում մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, աշխատանքային իրավունքներին, մաքսային ու հարկային համակարգերին, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՀՔ կատարման ընթացքը: Ինչպես հայտարարել է «Գործընկերություն հանուն բաց հանրության-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, ներկայացված զեկույցը արդեն թվով չորրորդ աշխատանքն է: Ըստ Մինասյանի, զեկույցը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակությանը տեսնել, թե ինչ աշխատանք է կատարվել 4 տարում և հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ ինտեգրվել Եվրամիությանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---