Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին լուծել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին միջամտել ղարաբաղյան հակամարտության լուծմանը, հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Սոչիում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարությունը:

Նրա խոսքերով, դա վտանգավոր է ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության համար: Նա նշել է, որ կարևոր չէ, որ մենաշնորհացումը հնարավոր է դարձել համանախագահ-երկրների համաձայնությամբ կամ առանց դրա:

Բեքարյանը նաև հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ամենակարևոր խնդիրը վստահության խնդիրն է: «Վստահության հարցը վերաբերվում է ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ նրա իշխանություններին, որը լիովին սպառված է»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---