Բաքուն ամենայն լրջությամբ պատրաստվում է բողոքի ակցիաների

PanARMENIAN.Net - Բաքվում խստացվել են անվտանգության միջոցները` կապված սոցիալական ցանցերում տեղադրված «մարտի 11` մեծ ժողովրդական օր» ակցիան անցկացնելու կոչերի հետ: Ներկա պահին շուրջ 50 երիտասարդներ հավաքվել են «Մայիսի 28» մետրոյի կայարանի հրապարակում: Նրանք ոչ մի ակտիվ գործողություն չեն ձեռնարկում: Այստեղ են գտնվում նաև ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները, իրավապահներ, տեղի և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հրապարակը շղթայված է իրավապահ ուժերի կողմից: Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել են երիտասարդ ակտիվիստներ Անար Սուլեյմանովը, Ֆուադ Գաջիևը և Տուրգուտ Ղամբարը: Ջոկատի միջով անցնելու փորձի համար ոստիկաններից մեկը հարվածել է «Ազադլիգ» թերթի թղթակցին:

Նասիմի ոստիկանության վարչության պետ, գնդապետ Մամեդ Միքայիլովը դիմել է լրագրողներին և կոչ արել լքել տարածքը. «Որքան շուտ դուք այստեղից հեռանաք, այնքան շուտ ամեն ինչ կավարտվի: Ոստիկանությունը ոչ մի ճնշում չի գործադրում հավաքվածների վրա, մենք կատարում ենք մեր մասնագիտական պարտքը և ապահովում ենք իրավակարգը», հաղորդում է SalamNews-ը:

«Ենի Մուսավաթ» թերթի հաղորդմամբ քաղաք ռազմական տեխնիկա է մտցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---