Ռուսաստանի հավաքականի մարզիչը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի հետ խաղին հրավիրել Ալեքսեյ Իոնովին

Ռուսաստանի հավաքականի մարզիչը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի հետ խաղին հրավիրել Ալեքսեյ Իոնովին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը պարզաբանել է, թե ինչու է մարտի 26-ին Երևանում Հայաստանի հետ կայանալիք խաղին հրավիրել «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովին:

«Ռուսաստանի հավաքականին հարկավոր էր Իոնովի նման խաղացող՝ արագընթաց, կտրուկ, ողջ ազատ տարածությունն օգտագործող: Ես միշտ հետևել եմ նրան, իսկ վերջերս նա լավ մարզավիճակում է, դրա համար էլ ես նրան հրավիրեցի»,-ասել է Ադվոկատը, հայտնում է sport-express.ru-ն:

Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո ռուսաստանցիները մարտի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն Քաթարի հավաքականի հետ: Այդ խաղի մասին Ադվոկատն ասել է հետևյալը. «Ցանկացած խաղ օգտակար է հավաքականի համար: Մենք շատ հազվադեպ ենք հավաքվում, անտեսելու համար ավելորդ անգամ դա անելու հնարավորությունը: Նույնիսկ Իրանից կրած պարտությունն օգտակար էր մեզ համար»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---