Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել WikiLeaks-ի սկանդալի պատճառով

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել WikiLeaks-ի սկանդալի պատճառով

PanARMENIAN.Net - WikiLeaks աշխարհահռչակ ռեսուրսի սկանդալը հասցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի հրաժարականին, որը պաշտոնաթող է եղել արտահոսքի հեղինակներից մեկի՝ շարքային Բրեդլի Մենինգի մասին արտահայտություններից հետո, որը հիմա գտնվում է բանտում:

Քրոուլին ազատազրկման մեջ նրան պահելու պայմանները համարել է անհեթեթ ու անարդյունավետ: Դա առաջացրել է Պենտագոնի զայրույթը և շատ հարցեր մամուլի կողմից: Հրաժարական տալով` Քրոուլին հայտարարել է, որ գիտակցում է իր խոսքերի պատասխանատվությունը:

Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ նախկին ռազմական վերլուծաբանին, որը WikiLeaks-ին հանձնել է հազարավոր գաղտնի փաստաթղթեր, պահում են մեկուսարանում ձեռնաշղթաներով և ստուգում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ, հաղորդում է 1tv.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---