Արամ Կարապետյանն իրեն ընդդիմադիր «բազե» է համարում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին` «աղավնի»

Արամ Կարապետյանն իրեն ընդդիմադիր «բազե» է համարում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին` «աղավնի»

PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ նա դասվում է ընդդիմադիր «բազեների» շարքը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` «աղավնիների»: Ինչպես նշել է Կարապետյանը, իշխանությունները հիմա փորձում են թուլացնել ընդդիմության «բազեների» դիրքերը, և որպես օրինակ բերել բռնցքամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն Սամսոն Խաչատրյանի երեկվա ձերբակալությունը, որը հայկական մամուլում քննադատական հարցազրույց է տվել իշխանությունների վերաբերյալ: Կարապետյանի խոսքերով, ընդդիմադիր «բազեները» հիմա ավելի շատ են արտահայտում հայկական հասարակության մեջ տիրող տրամադրությունները:

Ինչ վերաբերվում է հայկական ընդդիմության հետագա գործողություններին, ապա. Արամ Կարապետյանի կարծիքով, այն հիմա պետք է աշխատի կողմնակիցների թվի ավելացման, այլ ոչ թե հարմար քաղաքական պահի որոնման վրա: «Թիկունքում բնակչության լայն զանգվածներ ունենալու դեպքում կարելի է բանակցություններ վարել իշխանությունների հետ»,- ասել է Կարապետյանը: Նա հավելել է, որ եթե իշխանությունները չտեսնեն այդ ընդդիմադիր զանգվածները, ապա փոփոխություններ չեն իրականացնի:

Միաժամանակ, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն, բայց այն պետք է տեղի ունենա առանց արյունահեղության: Նա նաև ասել է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում կեղծիքների դեպքում երկրում տեղի կունենա ապստամբություն: Հակառակ դեպքում հայկական ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կկազմի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---