Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմի կոչերով իր գերեզմանն է փորում

Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմի կոչերով իր գերեզմանն է փորում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը մշտապես խախտում է հրադադարի մասին իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը, արհամարում տերությունների ու միջնորդների կոչերը, մշտապես սադրանքներ իրագործում Արցախի ԶՈՒ հետ շփման գծում, ինչը հանգեցնում է հայ զինվորների մահվան, այս անգամ իր պաշտպանության նախարարի շուրթերով պարզորոշ հայտարարեց նոր պատերազմ սկսելու իր մտադրության մասին: Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելի հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն առայժմ կոնկրետ արդյունքներ չի տալիս: Նախարարի խոսքով, նման իրադրության մեջ Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան լուրջ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «տարածքների ազատագրման» համար: «Մենք ընդլայնում ենք մեր գործունեությունն այդ ուղղությամբ»,- ասել է Աբիևը:

Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաև Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովի հայտարարությունը, որը համարձակություն ունեցավ սպառնալու Ստեփանակերտի` 2011 թվականի մայիսին շահագործման հանձնվելու պատրաստվող օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռների ոչնչացմամբ:

Հայաստանն ու Արցախը չեն դադարում նախազգուշացնել Բաքվին, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը ևս կավարտվի Ադրբեջանի պարտությամբ, չնայած վերջինիս կողմից սպառազինության անհավանական ծավալների ձեռքբերումներին, որոնք կոչված են հատուցելու պրոֆեսիոնալ բանակի բացակայությունը: Իսկ ինչ վերաբերում է ինքնաթիռների ոչնչացման վերաբերյալ սպառնալիքներին, ապա Արցախն ուղղակիորեն նախազգուշացրել է. ասվածն իրագործելու նվազագույն փորձը հղի կլինի Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներով:

Այսինքն, նախքան արդեն մեկ անգամ պարտված ադրբեջանական բանակի անհաղթելիության մասին հեքիաթներով Ադրբեջանի ժողովրդին ներքին խնդիրներից շեղելը այդ երկրի իշխանություններն ավելի լավ է խորը մտածեն. կարող է այնպես ստացվել, որ նրանք ստիպված լինեն սկսել մի պատերազմ, որից ադրբեջանական ժողովուրդն այլևս դժվար սթափվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---