ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակը

ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկել է: Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի, ինչպես նաև Լիբիայի հակակառավարական բախումների զոհերի հիշատակը:

Ինչպես հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հանրահավաքի մասնակիցները պետք է հպարտանան, որ մասնակից են Հայաստանի ապագայի կերտման գործին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, այս անգամ ընդդիմության հանրահավաքին նախորդից քիչ մարդ է հավաքվել՝ մոտ 10 հազար: Հայտնի է դարձել, որ փակ է Կորյունի փողոցի խաչմերուկը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---