Վրաց փորձագետը պարզաբանել է, թե ինչու Թբիլիսին չի կարող չեզոք դիրքորոշում ունենալ Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ներդրում ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում, քանի որ Վրաստանն իր խնդիրներն ունի, հայտարարել է վրաց քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նա նշել է, որ Թբիլիսին չի կարող չեզոք դիրքորոշում ունենալ Ղարաբաղի հարցում, քանի որ նրա օրակարգում ևս «ինչպես և Ադրբեջանի մոտ, կա տարածքային ամբողջականության խնդիր»:

«Վրաստանը միշտ դա ընդգծում է: Կարծում եմ, դա նորմալ է և հասկանալի: Եթե պետությունը հստակ սատարում է հակամարտության կողմերից մեկին, նա չի կարող չեզոք լինել, ուստի, ցավոք, Վրաստանը հազիվ թե կարողանա միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև»,-ասել է Զաքարեիշվիլին Day.Az-ին տված հարցազրույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---