Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել «Ամբերի» մրցաշարում

Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել «Ամբերի» մրցաշարում

PanARMENIAN.Net -

Մարտի 18-ին մեկնարկել է ավանդական 20-րդ «Ամբեր» մրացաշարի 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը, որը «կույր» շախմատի ու արագ շախմատի մրցաշարերում գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հանդիպել է Ալեքսանդր Գրիշչուկի (ՌԴ) հետ:

«Կույր» պարտիան ավարտվել է ոչ ոքի: Այդպիսով, Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է այդ խաղատեսակի մրցաշարային աղյուսակը:

Արագ շախմատի պարտիայում Արոնյանը սպիտակներով զիջել է Գրիշչուկին 50-րդ քայլում: Սա հայ գրոսմայստերի առաջին պարտությունն էր մրցաշարում և նա 4 միավորով 2-րդ հորիզոնականում է: Գրիշչուկի հետ մայիսի 3-27-ը Կազանում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար հավակնորդների խաղերում:

Երկու խաղատեսակի արդյունքներով Արոնյանը ունի 8,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 7,5 միավորով: Երրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը վաստակել է 7 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---