BBC. Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը կգերազանցի 20 հազարը

PanARMENIAN.Net - Ըստ ճապոնական ոստիկանության, միայն Միյագի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվածների թիվը կազմում է 8133 մարդ, ևս 122 72-ը համարվում են անհայտ կորած:

Թղթակիցները նշում են, որ զոհվածների թիվը, հավանաբար, կգերազանցի 20 հազարը: Շուրջ 400 հազար մարդ գտնվում է ժամանակավոր ապաստաններում, ընդ որում նրանք սննդամթերքի պակաս են զգում:

Ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել Տոկիոյում, որը գտնվում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից 240 կմ հեռավորության վրա: Իշխանություններն ասում են, որ դա չի սպառնում բնակչության առողջությանը: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները նշում են, որ ճառագայթված յոդը, որը հայտնաբերվել է սննդամթերքի մեջ, չեզոքանում է 8 օրվա ընթացքում, սակայն կարող է վնասել առողջությանը՝ մասնավորապես վահանաձև գեղձին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---