«Ժառանգության» առաջնորդը կուսակցության բոլոր 15 պահանջներն արդարացի է համարում

«Ժառանգության» առաջնորդը կուսակցության բոլոր 15 պահանջներն արդարացի է համարում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 15-ին անժամկետ հացադուլ է հայտարարել, իշխանություններին և հանրությանը ներկայացրել է կուսակցության 15 պահանջները, որոնց իրագործումը, Հովհաննիսյանի կարծիքով, այսօր անհրաժեշտ է Հայաստանին: Այդ պահանջների թվում են` իշխանությունը վերադարձնել ժողովրդին, արժանի ապագա ապահովել հայ երիտասարդության համար, աշխատատեղեր տրամադրել ժողովրդին, ակտիվացնել կոռուպցիայի և արտագաղթի դեմ պայքարը: Հովհաննիսյանի խոսքերով, բոլոր այս պահանջները Հայաստանի ժողովրդի արդար պահանջներն են:

«Այսօր Հայաստանում աննախադեպ և ծայրահեղ բարդ իրավիճակ է, որը շուտափույթ լուծման կարիք ունի: Հետաձգելով այն խնդիրների լուծումը` մենք ընդամենը հետաձգելու ենք պայթյունավտանգ իրավիճակը, բայց չենք կարողանալու խուսափել դրանից: Ժողովուրդն արդեն առաջադրել է իր քաղաքական պահանջները, իսկ «Ժառանգությունը» միայն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասելէ Հովհաննիսյանը:

Մարտի 22-ին «Ժառանգության» խմբակցության պատգամավորները մտադիր են Ազատության հրապարակում հանդես գալ հայտարարությամբ: Պետք է նշել, որ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանում սկսվելու է պատգամավորների հայտարարությունների ժամը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---