Հայաստանի հավաքականին հաղթելու դեպքում ռուս ֆուտբոլիստները կստանան 40.000-ական եվրո

Հայաստանի հավաքականին հաղթելու դեպքում ռուս ֆուտբոլիստները կստանան 40.000-ական եվրո

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշել է պարգևատրել ազգային հավաքականին Հայաստանի հավաքականին պարտության մատնելու դեպքում, հաղորդում է tden.ru-ն:

Հաղթանակի համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որը հայտագրվել է խաղին, ստանալու է 40 հազար եվրո: Այդ գումարը նախապես համաձայնեցվել է Ռուսաստանի ֆուտբոլայի միության ղեկավարության և խաղացողների ու մարզիչների միջև: Ֆուտբոլիստներին պարգևատրելու անհրաժեշտության մասին վերջերս նշել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի Դիկ Ադվոկատը:

«Ես կարծում եմ, որ սխալ է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հաղթանակների համար չվճարելը, ֆինանսական հարցը խթան է հանդիսանում նրանց համար: Թեև, իհարկե, եթե թիմն արդյունքում չի կատարում իր առջև դրված առաջադրանքը, մրցաշարին մասնակցելու համար պարգևները կարող են փոքրանալ»,- ասել է Ադվոկատը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---