ՆԱՏՕ-ի գործողությունը Լիբիայում կսկսվի առաջիկա երեք օրում, հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը

ՆԱՏՕ-ի գործողությունը Լիբիայում կսկսվի առաջիկա երեք օրում, հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի երկրները համաձայնվել են ստանձնել հրամանատարությունը Լիբիայի երկրնքում թռիչքներից զերծ գոտում: Նրանք նաև դիտարկում են Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ երկու բանաձևերի շրջանակներում պատասխանատվության գոտու հնարավոր ընդլայնման հնարավորությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքի գործողությունը կսկսվի առաջիկա երեք օրում, իսկ միջազգային կոալիցիայի ավիացիան կշարունակի ռմբակոծությունները, հաղորդում է VOA News-ը:

Ռասմուսենն ասաց, որ տվյալ պահին «կոալիցիայի ու ՆԱՏՕ-ի գործողությունը կշարունակվի»: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի պատասխանատվության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու օրում:

Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի միակ մահմեդական անդամն է, համաձայնվել է այդ ծրագրին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցից հետո: Անկարան ցանկանում է հավաստիացումներ ստանալ, որ ՆԱՏՕ-ի գործողությունը սահմանափակ կլինի և կհաջողվի խուսափել զոհերից մահմեդական քաղաքացիական բնակչության շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---