Ղարաբաղի մասին ԵԱՀԿ «առասպելական» հաշվետվությունը դուր է եկել Հայաստանի իշխող կուսակցությանը

Ղարաբաղի մասին ԵԱՀԿ «առասպելական» հաշվետվությունը դուր է եկել Հայաստանի իշխող կուսակցությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ԵԱՀԿ առաքելության հաշվետվությունը ԼՂ հարակից տարածքներում տիրող իրավիճակի մասին, բայց միևնույն ժամանակ նշել է, որ այն լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ինչպես Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Սահակյանը, հաշվետվությունը պատասխան է տալիս ադրբեջանական ապատեղեկատվությանն այն մասին, որ Ղարաբաղին հարակից տարածքներն օգտագործվում են թմրանյութերի տարանցման նպատակով:

«Հաշվետվությունում ասվում է, որ այդ տարածքներում բնակվում է խաղաղ բնակչություն: Բացի դրանից, կարևոր եմ համարում այն փաստը, որ ԵԱՀԿ գնահատման առաքելությունը պատրաստվում է դիտարկում անցկացնել նաև այլ տարածքներում»,- ասել է Սահակյանը և նշել, որ եկել է բանակցություններում ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցության պահը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին ներկայացրել են դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրադրության մասին: Հաշվետվությունը վկայում է այն մասին, որ գնահատման առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչները «չեն նկատել» Արցախի ակտիվ զարգացող ենթակառուցվածքները, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացումը:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, զեկույցում մասնավորապես ասվում է, որ այցելելով Ղարաբաղի հարակից տարածքներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միայն «հակամարտության աղետալի հետևանքներն ու խաղաղ կարգավորման հասնելու ձախողում» են տեսել: «Նախքան հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերն այսօր գրեթե ամբողջությամբ ավերված են: Թեև հավաստի տվյալներ չկան, Լաչինի և Քելբաջարի քաղաքներում ու փոքր ավաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ համանախագահներն արձանագրել են, որ այդ շրջաններում 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել: Համանախագահներին անգամ հաջողել է առանց որևէ փաստաթղթերի անձանց «հայտնաբերել» և կոչ են արել լուծել այդ մարդկանց խնդիրները:

Համանախագահների կարծիքով, այդ տարածքներում տիրող «դաժան իրականությունը» խոսում է ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին, և «միայն հակամարտության խաղաղ լուծումը կարող է լավ հեռնկար դառնալ այդ տարածքներում բնակվող մարդկանց և նրանց համար, ովքեր հետագայում կարող են բնակություն հաստատել այդտեղ»: Ավելին, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կողմերին կոչ են արել «այդ տարածքներում խուսափել ցանկացած գործունեությունից և ապահովել գերեզմանատների ու կրոնական օբյեկտների պահպանությունը»

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---