Ռոման Շիրոկով. Սեփական հարկի տակ մենք կհաղթենք Հայաստանին

Ռոման Շիրոկով. Սեփական հարկի տակ մենք կհաղթենք Հայաստանին

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը հաղթանակ է տանելու Հայաստանի հավաքականի նկատմամբ սեփական հարկի տակ, ասել է ռուսական հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը:

«Մենք պետք է հաղթեինք Հայաստանին նույնիսկ Երևանում: Դա գործող թիմ է, բայց մենք պետք է հաղթեինք նրան: Հիմա ոչ մի արդարացում չի կարող լինել: Բայց տանը մենք 100 տոկոսով կհաղթենք Հայաստանին»,- Շիրոկովի խոսքերը հաղորդում է rian.ru-ն:

Գնահատելով հայկական հավաքականի ուժը` նա հայտարարել է, որ B խմբում «ավելի ուժեղ թիմեր կան»:

«Սլովակները և իռլանդացիներն ավելի ուժեղ են, քան Հայաստանի հավաքականը: Դեռ չգիտեմ, թե հայերն ինչպես հանդես կգան արտագնա խաղում»,- ասել է Շիրոկովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---