Հայ հանդբոլիստուհիները ԵԱ ընտրական մրցաշարում անհաջող ելույթ ունեցան

PanARMENIAN.Net - Մարտի 24-27-ը ռումինական Յասսի քաղաքում տեղի է ունեցել մինչև 17 տարեկանների հանդբոլի Եվրոպայի կանանց առաջնության ընտրական մրցաշարը:

Հայաստանի հավաքականը բոլոր երեք խաղերում պարտություն է կրել. առաջին հանդիպման ժամանակ հայ հանդբոլիստուհիները պարտվել են Հոլանդիայի հավաքականին, իսկ հետո Ռումինիայի և Իսրայելի հանդբոլիստուհիներին, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այսպիսով, Հայաստանն իր ելույթներն ավարտել է վերջին տեղում: Խմբի առաջատար է դարձել Ռումինիայի հավաքականը:

Մրցաշարից հետո հավաքականը մեկնելու է Վրաստան, որտեղ անցկացնելու է ստուգողական խաղեր այդ երկրի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---