Թուրք բժիշկները գիտական փորձերի անվան տակ կտտանքների են ենթարկում նյարդային հիվանդ զինվորներին29 մարտի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Անկարայի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայում զինծառայողների նյարդային հիվանդությունները բուժում են էլեկտրաշոկով և այլ արգելված մեթոդներով: Նյարդային հիվանդություններով տառապող 20 զինծառայողներ փորձերի են ենթարկվել առանց այդ զինվորների կամ նրանց ազգականների համաձայնության: Թուրքական KanalTurk կայքը երկու զինվորների է ցույց տվել, որոնց տանջել են էլեկտրաշոկով` հետևելով նրանց արձագանքին: Հիվանդանոցում տեսաձայնագրությունը կատարվել է 2008 թվականին, իսկ արդեն 2009-ին Ֆլորենցիայում նյարդաբանների կոնգրեսում ներկայացվել են Թուրքիայում նյարդային հիվանդություններով տառապողների բուժման մասին տվյալները: Անմարդկային փորձերի արդյունքները ներկայացվել են որպես գիտական աշխատանք: Ներկայումս այդ փորձերի վերաբերյալ տեսանյութն արգելափակված է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |