ՆԱՏՕ-ի տեղեկատվության համաձայն, Քադաֆիի դեմ Լիբիայում պատերազմում են նաև «Ալ-Քաեդան» ու «Հեզբոլլահը»

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ դաշինքի հետախուզության տվյալներով Քադաֆիի լիբիացի հակառակորդների ճամբարում կան «Ալ-Քաեդայի» ու «Հեզբոլլահի» ներկայության նշաններ, սակայն ընդդիմության առաջնորդները նրան «պատասխանատու են թվում»:

Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն ասել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է հակակառավարական ուժերի ու նրանց առաջնորդների մասին հստակ պատկերացում կազմելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պարզաբանում է այդ «աննշան» հարցը ռազմական գործողության մեկնարկից գրեթե երկու շաբաթ անց:

«Այս փուլում մենք բավականաչափ հետախուզական տեղեկություններ չունենք որոշելու համար «Ալ-Քաեդայի» և այլ խմբավորումների ներկայության ծավալը», ասել է ծովակալ Ստավրիդիսը: Քադաֆին բազմիցս է զգուշացրել, որ նա պատերազմում է «Ալ-Քաեդայի» իսլամիստների դեմ, հայտնում է AFP-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---