Ապրիլի 4-ին Հայաստանում մեկնարկեց «ՀՖՖ – Կոկա-Կոլա» ֆուտբոլի գավաթի խաղարկությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կոկա-Կոլա ընկերության հետ համատեղ կազմակերպված մրցաշարը, որը կրում է «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթ անվանումը:

Մրցաշարին կմասնակցեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի հանրակրթական դպրոցների 1999-2001թթ. ծնված տղաներ և աղջիկներ:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 4-ից 26-ը, երկրորդը` մայիսի 4-ից 21-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:

Առաջին փուլի ավարտից հետո Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերից և Արցախի երկուական թիմեր կկազմեն 16 զույգ և պայքարը կշարունակեն սկսած 1/32 եզրափակչից:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները և մարզիչները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթով, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---