Լևոն Զուրաբյանը գյուղացիներին կոչ է արել հանուն ապրիլի 8-ի ցույցի մոռանալ դաշտային աշխատանքների մասին

Լևոն Զուրաբյանը գյուղացիներին կոչ է արել հանուն ապրիլի 8-ի ցույցի մոռանալ դաշտային աշխատանքների մասին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը գյուղացիներին կոչ է արել հանուն ապրիլի 8-ի հանրահավաքի մեկ օրով մոռանալ դաշտային աշխատանքների մասին: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած իր մամլո ասուլիսում: Նա նշել է, որ ապրիլի 8-ի ցուցարարների քանակի վրա կարող են ազդել սկսված գարնանային դաշտային աշխատանքները: Զուրաբյանն ավելացրել է, որ այժմ իշխանությունների կողմից գյուղին հատկացվող ուշադրությունը պատասխան է գյուղերում ՀԱԿ ակտիվացմանը:

Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ ինչ է սպասվում ապրիլի 8-ի հանրահավաքում, ապա Զուրաբյանի խոսքով, դա կորոշի այդ օրը հավաքված ժողովուրդը: Նա հաղորդել է միայն, որ այժմ ՀԱԿ-ը հանրահավաքի վերաբերյալ ժողովրդի և քաղաքական ուժերի կողմից զանազան առաջարկներ է դիտարկում: Զուրաբյանն ավելացրել է, որ ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջանորդը սպառիչ պատասխան կտա ընդդիմության և իշխանությունների հնարավոր երկխոսության առնչությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---