Թուրքական կապի արբանյակներն ուղեծիր դուրս կբերի Ռուսաստանը

PanARMENIAN.Net - Կապի երկու թուրքական արբանյակները դուրս կբերեն ուղեծիր ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռների կրիչները 2013-14թթ:

Այդ մասին հայտնում է Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտաարտադրական կենտրոնը, գրում է «Ինտերֆաքսը»:

Ըստ մամլո հաղորդագրության, International Launch Services ընկերությունն ու ճապոնական Mitsubishi Electric կորպորացիան պայմանագիր են կնքել 2013թ. ավարտին Turksat 4A և 2014թ. Turksat 4B տիեզերական ապարատների գործարկման վերաբերյալ:

Ուղեծրում արբանյակների ակտիվ աշխատանքի ժամկետը 15 տարի է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---