Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաի հետ քննարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերը

Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաի հետ քննարկել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:

Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի շրջանակներում ստանձնած պաշտպանությանն առնչվող նպատակների իրականացման առաջընթացը գնահատելու նպատակով Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գնահատման խումբը քննարկումներ է ունեցել պաշտպանական բարեփոխումների գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---