ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Էդուարդ Շեւարդնաձեն դիտարկում է Վրաստանի ապագա նախագահի մի քանի թեկնածություններ, սակայն վերջնական ընտրություն առայժմ չի կատարել: «Նրանք բարձրակիրթ եւ բազմագիտակ մարդիկ են, սակայն առայժմ ես չեմ հայտնի նրանց անունները»,- ասել է նա: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, այդպիսով Շեւարդնաձեն ցանկանում է պաշտպանել ապագա նախագահին «անտեղի քննադատությունից»: Նա հայտարարել է, որ «ինչ որ մի փուլում նա կհայտնի իր կարծիքն այդ առումով եւ նույնիսկ կհիմնավորի այն»: Նշենք, որ Վրաստանի ղեկավարի հերթական ընտրությունները կկայանան 2005 թվականի գարնանը: Էդուարդ Շեւարդնաձեն բազմիցս հայտարարել է, որ մտադրություն չունի իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---