ՀՀ ԱԳ նախարարը Կիևում մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին 9 ապրիլի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Կիեւում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին մասնակցեց Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարաներին ընդունեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նախ նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող շուրջ տասնհինգ հարց, այդ թվում` ԱՊՀ տնտեսական զարգացման խթանման, հումանիտար, տեղեկատվական եւ միգրացիոն բնագավառներում համագործակցության, իրավապահ եւ ուժային մարմինների միջեւ անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցության եւ մի շարք այլ հարցեր: Նիստի արդյունքում արտգործնախարարների խորհրդի հավանությանն արժանացան ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների առաջիկա կայանալիք նիստի օրակարգում ներառվելիք մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ կազմավորման 20-ամյակի եւ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի եւ կապակցությամբ հայտարարությունների նախագծերը: Կիեւում նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույցներ ունեցավ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկեց մի շարք երկրներից իր գործընկերների՝ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշենկոյի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի, Ղրղստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաեւի եւ Տաջիկստանի արտգործնախարար Խամրախոն Զարիֆի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո-ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |