ԵՄ-ն խորապես մտահոգված է այն փաստով, որ Ադրբեջանում անտեսում են հիմնարար ազատությունները

ԵՄ-ն խորապես մտահոգված է այն փաստով, որ Ադրբեջանում անտեսում են հիմնարար ազատությունները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը խորապես մտահոգված է այն փաստով, որ Ադրբեջանում անտեսում են հիմնարար ազատությունները: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, որը տարածել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը: Հղում անելով մարտի 17-ի հայտարարությանը, որն արվել էր Բաքվում ձերբակալությունների առնչությամբ, ԵՄ-ն մտահոգություն է հայտնել ապրիլի 2-ի ակցիայի կասեցմամբ, մասնակիցների ձերբակալությամբ ու առաջադրված մեղադրանքներով: ԵՄ-ն կոչ է անել Ադրբեջանին ազատել այդ մարդկանց:

Բրյուսելը կոչ է անում Բաքվին անհրաժեշտ պայմաններ ստեղծել ադրբեջանցի լրագրողների համար, որպեսզի վերջիններս կարողանան հանգիստ կատարել իրենց պարտականությունները:

ԵՄ-ն կոչ է արել ադրբեջանական իշխանություններին կատարել ստանձնած պարտավորությունները խոսքի ազատության ոլորտում ու շարունակել բարեփոխումների գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---