Իրանը չի կարող վերահսկել Բուշերի ԱԷԿ-ը, գտնում է ռուս փորձագետը11 ապրիլի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Բուշերի ատոմակայանի շինարարությունն ու աշխատանքը պետք է իրականացնեն բարձրորակ մասնագետներ, ոչ թե Իրանի խորհրդարանի անդամները, գտնում է ՌԴ հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը: Նա տարակուսանք է հայտնել առ այն, որ Իրանի խորհրդարանում ստեղծվում է վեց հոգուց բաղկացած հանձնաժողով, որը հետաքննելու է Բուշերի ԱԷԿ-ի գործունեության դադարեցման պատճառները: «Ինչպես կարող են իրանցիները գնահատել ռուս մասնագետների աշխատանքն ու որակավորումը, որոնք ավելի բարձր են իրենց որակավորմամբ: Անհեթեթ իրավիճակ է ստեղծվում, քանի որ հանձնաժողովը մտադիր է փաստորեն կրկնակի հսկողություն սահմանել, թեև Ռուսաստանն ինքը շահագրգռված է անվտանգության ապահովման հարցում: Չնայած նրան, որ պարսիկները չափազանց բարդ իրավիճակ ստեղծեցին ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար, ռուս մասնագետներն անում են ամեն ինչ, ապահովելու համար ռեակտորի անվտանգությունը: Սարքավորումները, որոնք դուրս են եկել շարքից և արգելակել են կայանի շահագործումը, արտադրվել են Գերմանիայում նախորդ դարի 60-ականներին»,-նշել է փորձագետը: Եվսեևը գտնում է, որ հանձնաժողովը կարող է ինչ-որ կերպ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ կայանը շահագործման հանձնելու առումով, գրում է «Trend» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |