Ալեքսանդր Լուկաշենկո. Ահաբեկչությունը Մինսկի մետրոյում բացահայտված է, կատարողները՝ ձերբակալված

Ալեքսանդր Լուկաշենկո. Ահաբեկչությունը Մինսկի մետրոյում բացահայտված է, կատարողները՝ ձերբակալված

PanARMENIAN.Net - Ահաբեկչությունը Մինսկի մետրոյում բացահայտված է, կատարողները՝ ձերբակալված: Այդ մասին այսօր մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Այսօր առավոտյան ժամը 5-ին ահաբեկչությունը բացահայտվեց: Չեկիստներին ու միլիցիային պահանջվեց ընդամենը մեկ օր ու գիշեր փայլուն օպերացիա ձեռնարկելու և առանց կրակոցների ու ավելորդ աղմուկի կատարողներին բերման ենթարկելու համար: Այսօր նրանք ցուցմունքներ են տվել: Գլխավորն այն է, որ մենք արդեն գիտենք, թե ով և ինչպես է կատարել այդ ահաբեկչությունը: Դեռ հայտնի չէ, թե ինչու, այսօր դա է մեր գլխավոր նպատակը»,-ասել է պետության ղեկավարը, հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը:

Ըստ Լուկաշենկոյի, ձերբակալվածները խոստովանել են, որ իրենց խղճին են ծանրացած նաև Անկախության օրը Վիտեբսկում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:

Ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյուն որոտաց: Զոհվեց 12 մարդ, 200-ը՝ տուժեցին: Մոտ 150 տուժածներ մնում են հիվանդանոցներում, մի քանի տասնյակը՝ ծանր վիճակում:

Տուժածների ընտանիքներին որպես փոխհատուցում կվճարվի 10 հազար դոլար: Բացի այդ, Մինսկի իշխանություններն իրենց վրա են վերցրել հուղարկավորության կազմակերպումը:

Ապրիլի 13-ը Բելառուսում սգո օր է հայտարարված:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---