Ապրիլի 23-ը ԱՄՆ Քոննեկտիկուտի նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 23-ը ԱՄՆ Քոննեկտիկուտի նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Քոննեկտիկուտի նահանգի կոնգրեսական Քրիսթոֆեր Ռայթն առաջարկել է 2011թ. ապրիլի 23-ը նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Քոննեկտիկուտի գլխավոր վեհաժողովը և նահանգի հայ համայնքը հրավիրում են բոլորին նշելու սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության 96-ամյակը: Մենք պետք է հարգենք զոհերի հիշատակն ու նշենք վերապրածների հաղթանակը», հայտարարել է Ռայթը:

Միջոցառմանը հանդես կգա Ջեյմս Ռոբերտ Ռասսելը, որն ուսումնասիրում է հին Մերձավոր Արևելքը, Իրանն ու Հայաստանը: Պրոֆեսոր Ռասսելը «Մաշտոց» հայագիտության կենտրոնի ղեկավարն է Հարվարդի համալսարանի մերձավորարևելյան լեզուների ու քաղաքակրթությունների դեպարտամենտում: Նա նաև Ռուսաստանի ու Եվրասիայի ուսումնասիրման Դևիսի կենտրոնի գործադիր կոմիտեի ղեկավարն է, հայտնում է stamfordplus.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---