ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպում է ֆուտզալի մրցաշար ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպում է ֆուտզալի մրցաշար ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար

PanARMENIAN.Net - Մայիսի 7-17-ը Երևանում տեղի է ունենալու ֆուտզալի մրցաշար, որում խաղարկվելու է ՎիվաՍել-ՄՏՍ-2011-ի գավաթը Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների շարքում: Մրցաշարը կազմակերպել են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մրցաշարի նպատակն է` առողջ ապրելակերպի տարածումը և ԶԼՄ-ների և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև կապերի սերտացումը: Մրցաշարին մասնակցելու են 10 թիմեր տարբեր ԶԼՄ-ներից: Թիմերը բաժանվելու են երկու խմբերի:

Բացման արարողությունը տեղի է ունենալու մայիսի 7-ին, որի ժամանակ ելույթ են ունենալու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Սեմյոն Իսրայելյանը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---