Ադրբեջանցիների այսպես կոչված «ցեղասպանությունը» ճանաչել է գոյություն չունեցող կոնգրեսական

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե իբր Տեխասից ԱՄՆ կոնգրեսկան Ջ. Զերվասը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ադրբեջանցիների այսպես կոչված «ցեղասպանությունը»: Կատարված հարցումից պարզվեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Ջոն Զերվաս անունով կոնգրեսականի որև մեկը չի ճանաչում: Իրականում պրն. Զերվասը հանդիսանում է ընդամենը Տեխաս նահանգի նահանգային Ներկակացուցիչների պալատի անդամ, որը լիովին տարբեր և շատ ավելի ցածր կարգավիճակ է ԱՄՆ կոնգրեսականի հայտարարությունից: Ինչ վերաբերում է բուն հայտարարության տեքստին, ապա իրականում հայտնի չէ թե ինչ է հայտարարել պրն. Զերվասը, քանի որ բացի ադրբեջանական լրատվամիջոցների կամայական մեկնաբանությունից այդ տեքստը որևէ տեղ հնարավոր չէ տեսնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---