Երևանում ընթացող միջազգային առաջնությունում հաղթող են դարձել միայն հայ և ղազախ բռնցքամարտիկները

Երևանում ընթացող միջազգային առաջնությունում հաղթող են դարձել միայն հայ և ղազախ բռնցքամարտիկները

PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունում պարզ են դարձել նաև հաղթողները մնացած քաշային կարգերում: Մինչև 60կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը 20:16 հաշվով պարտության մատնեց Գանի Ժայլաունովին (Ղազախստան): Մինչև 69կգ քաշային կարգում Սամվել Մաթևոսյանը հանդիպեց Սերիկ Սապիևի հետ (Ղազախստան), մրցակիցը մի քանի անգամ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից և 13:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Արթուր Խաչատրյանը (75կգ) իր ուժերը չափեց ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Գալզուլյայի հետ և 4 միավորի տարբերությամբ հաղթանակ տարավ` 18:14:

Ազատ Դավթյանը մինչև 91կգ քաշային կարգում եզրափակչում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Վասիլի Լևիտի հետ: Ղազախ բռնցքամարտիկը շատ ուժեղ էր և արդեն առաջին ռաունդում մենամարտն ավարտեց հօգուտ իրեն` 6:0:

Ծանր քաշայիններից եզրափակչում կրկին հանդիպեցին հայ և ղազախ մարզիկներ, սակայն այս անգամ ևս առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչը: Դեռևս առաջին ռաունդում Իվան Դիչկոն երկու անգամ հայ բռնցքամարտիկին նոկդաուն արեց և ժամանակից շուտ ավարտեց մենամարտը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---