Հայ ծանրամարտիկ Էդգար Պողոսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Կազանում, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ելույթ ունեցան մինչև 94կգ քաշային կարգի մարզիկները: Հայաստանը ներկայացնում էր 2010թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը:

«Պոկում» վարժությունում Պողոսյանը սկսեց 173կգ-ից, բայց չկարողացավ օգտագործել մյուս երկու հնարավորությունները: Սակայն այդ քաշը հայ մարզիկին թույլ տվեց երրորդ տեղը զբաղեցնել և փոքր բրոնզե մեդալ նվաճել:

«Հրում» վարժությունում Պողոսյանը ցույց տվեց 216կգ արդյունքը և կրկին բրոնզե մեդալ նվաճեց: «Երկամարտի» արդյունքներով (389կգ) հայ ծանրամարտիկը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ:

Հայաստանի հավաքականի համար նաև արծաթե մեդալ են նվաճել Արայիկ Միրզոյանը (77կգ) և Էլեն գրիգորյանը (53կգ): Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 6-րդ տեղում է:

Ապրիլի 16-ին Հայաստանի հավաքականի անդամներից ելույթ կունենա նաև Արթուր Բաբայանը` մինչև 105կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---