Հրաչիկ Ջավախյանը դարձավ երևանյան միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկը

Հրաչիկ Ջավախյանը դարձավ երևանյան միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկը

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը Երևանում ապրիլի 12-16-ը կայացած «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց:

Ջավախյանն իրեն հավասարը չուներ մինչև 64կգ քաշային կարգում և առաջնության հաղթող դարձավ: Նա բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ տարավ, իսկ եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց առանց մենամարտի, քանի որ մրցակից չեխ Չլադեկ Ժդանեկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:

Իսկ մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ավելի քան 15, որոնց թվում` 7 ոսկե մեդալ նվաճեց:

Իսկ առաջնության լավագույն մրցավար դարձավ Ռախիմջան Իզբաևը Ղազախստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---