Երևանում է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան

Երևանում է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո տեղի է ունենալու երկու երկրների պաշտպանության նախարարների ճեպազրուցը, որի ընթացքում նախարարները ամփոփելու են քննարկումների արդյունքները և պատասխանելու են լրագրողների հարցերին:

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաև Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---