Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել և վիրավորվել է 30 ցուցարար

PanARMENIAN.Net - Սիրիայի անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին Սիրիայի Հոմս քաղաքում, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը հայտնում է հրաձգային զենքի օգտագործման մասին, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Ըստ չհաստատված տվյալների, սպանվել և վիրավորվել է 30 ցուցարար:

Քաղաքը շրջափակված է, հեռախոսային կապը խախտվել է, որոշ շենքերի տանիքներից դիպուկահարներն անկանոն կրակ են վարում:

Ցուցարարները պահանջում են բարեփոխումներ անցկացնել ու քաղաքական ազատություններ տալ:

2011թ. սկզբից ի վեր Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում զանգվածային ցույցերը վերաճել են անկարգությունների: Ժողովրդական ապստամբություններն արդեն հանգեցրել են իշխաող ռեժիմների տապալմանը Եգիպտոսում ու Թունիսում: Այժմ դիմակայությունը շարունակվում է Լիբիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---